Փաշինյանը պատրաստվում է պաշտպանության նոր նախարար նշանակել

Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը չի գոհացնում երկրի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա այդ պաշտոնում ուրիշ մարդու է տեսնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ մտադիր է պաշտպանության նոր նախարարի նշանակել։

Պաշտպանության փոխնախարարները հրաժարական են տվել

Անդրադառնալով ուժային թևի փոփոխություններին` նա նշեց, որ նոր նշանակումներ կանի։ Պաշտպանության նախարարի պաշտոնում նա ուրիշ մարդու է տեսնում։

«Այո, ես այդ պաշտոնում փոփոխություններ եմ տեսնում», — ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` թեկնածուներ կան, քանի որ Հայաստանում շատ են մասնագետները, քաղաքական գործիչները, որոնք պետք է ներգրավվեն կառավարության գործունեության մեջ։

Փաշինյանը կոնկրետ անուններ չտվեց`նշելով, որ որոշումները կկայացվեն քննարկումներից հետո։

Այսօր հատուկ նիստի ժամանակ ՀՀ Ազգային ժողովը վարչապետ ընտրեց «Իմ քայլը» բողոքի շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանին։