Փաշինյանը պատմեց` ինչպես է աշխատանքի գնալու վարչապետի պաշտոնում

Պատասխանատվության զգացումը Նիկոլ Փաշինյանին չի վախեցնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնում Փաշինյանն աշխատանքի է գնալու «սովորական աշխատանքային հագուստով», «սովորական աշխատանքային ավտոմեքենայով», իսկ աշխատավայրը լինելու է ՀՀ վարչապետի նստավայրը, այսօր ԱԺ-ում վարչապետ ընտրվելուց հետո, պատասխանելով լրագրողներին հետաքրքրող հարցերին, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայտնի է` ՀՀԿ–ից ովքեր կողմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը

Իսկ առաջին քայլը լինելու է ուժային կառույցների զեկույցները լսելը:

«Արդեն ասել եմ, որ պատրաստվում եմ լսել ՊՆ և ԱԱԾ զեկույցը՝ անվտանգության միջավայրի վերաբերյալ»,- ասաց Փաշինյանը:

Իսկ պատասխանատվության զգացումը Փաշինյանին պարտավորեցնում է, բայց չի վախեցնում:

ՀՀ վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ից շտապեց Հանրապետության հրապարակ: