ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակը կրկին մարդաշատ է. մարդիկ հավաքվել ու սպասում են ԱԺ նիստին, որի ընթացքում պետք է ՀՀ վարչապետ ընտրվի։
Հրապարակը կրկին փակ է Աբովյան և Ամիրյան փողոցների հատվածներից։ Հավաքվածների մեծ մասը երիտասարդներ են` սպիտակ շապիկներով և եռագույնով։
Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները էկրաններ և բարձրախոսներ են տեղադրել հրապարակում, որպեսզի ուղիղ միացումով հնարավոր լինի դիտել ԱԺ նիստը։
Сторонники Никола Пашиняна собираются на площади Республики (8 мая 2018). Еревaн
© Sputnik / Ani Liparityan