ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի- Sputnik. ՀՀ վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը հատուկ պահպանության ուղեկցությամբ մուտք գործեց ՀՀ վարչապետի նստավայր։
Բաղրամյան 26-ի հետնամուտքի ճանապարհին նորանշանակ վարչապետին դիմավորեցին լրագրողներն ու մի խումբ համակիր քաղաքացիները։
Փաշինյանն ավտոմեքենայում մենակ չէր, նա վարչապետի նստավայր մուտք գործեց կնոջ` Աննա Հակոբյանի ուղեկցությամբ։
Հիշեցնենք` Բաղրամյան 26 հասցեում գտնվող նստավայրը նախկինում ՀՀ նախագահի աշխատավայրն էր։ Բայց կառավարության որոշմամբ` այդ շենքն ապրիլի 17-ից հետո վերածվեց ՀՀ վարչապետի նստավայրի։