Կարեն Կարապետյանը հրաժարվեց նաև փոխվարչապետի պաշտոնից

Կարեն Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ չի աշխատի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին դիմում է ներկայացրել առաջին փոխվարչապետի պաշտոնակատարի պարտականությունների կատարումը դադարեցնելու վերաբերյալ։ Այս մասին նշված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում։

Կարեն Կարապետյանը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին. շնորհակալություն և լավ տրամադրություն

Ավելի վաղ նա հրաժարվել էր նաև վարչապետի պաշտոնակատարի լիազորություններից։

Հիշեցնենք` Կարեն Կարապետյանն առաջին փոխվարչապետ էր նշանակվել ապրիլի 17-ին` Սերժ Սարգսյանի` վարչապետ նշանակվելուց հետո։ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես ստանձնել էր Կարեն Կարապետյանը։