ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Լիսաբոնում դանակահարել են հույն լրագրող Անջելոս Դադալիասին, որը Պորտուգալիայի մայրաքաղաք էր եկել` «Եվրատեսիլ- 2018» մրցումը լուսաբանելու։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Antenna հեռուստաընկերությանը։
Հայտնում են, որ անհայտ անձը հարձակվել է լրագրողի վրա մայիսի 7-ին։ Դադալիասին հիվանդանոց են տեղափոխել։ Բժիշկներն ասում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Athens Voiceի տեղեկություններով` լրագրողից 4 հազար եվրո են գողացել։
«Եվրատեսիլի» բացման արարողությունը կայացել է երեկ Լիսաբոնում Արվեստի, ճարտարապետության ու տեխնոլոգիայի թանգարանում։ Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանը հանդես կգա «Քամի» երգով։ Առաջին կիսաեզրափակիչում Խանաղյանը ելույթ կունենա մայիսի 8-ին։ Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին։ «Եվրատեսիլի» եզրափակիչը նշանակված է մայիսի 12-ին։