ՌԱԴԻՈ

Մելիք–Շահնազարյան.«Ինչ տեսանք 2016–ի ապրիլին, օդից չէր, մեր մեծերի դաստիարակությունն էր»

Անկախության սերունդը Շուշին ազատագրողների զավակներն են, նրանք երեխաներն են, ովքեր տեսել են դա իրենց աչքով։ Շուշիի ազատագրման 26–րդ տարեդարձի մասին խոսելիս Sputnik Արմենիայի եթերում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը։
Sputnik
Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Մեզ համար այն ժամանակ իդեալներ էին ձևավորում։ Մեզ համար Աստված էր Ասկոլկան` Աշոտ Ղուլյանը, Դուշման Վարդանը, Մոնթեն, Պետոն։ Երբ խաղում էինք բակում` սպայդերմեններ չէինք. մեկը Մոնթեն էր, մյուսը` Ասկոլկան և այլն։ Այդ երեխաներն ունեցան հերոսներ, որոնց ձգտում են նմանվել»,–ասում է քաղաքագետը։

Նրա համոզմամբ` այն ինչ տեսանք 2016–ի ապրիլին, օդից չէր, մեր մեծերի դաստիրակության և նախապատրաստական աշխատանքի արդյունքն է։