Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի ղեկավարը հույս է հայտնել, որ Փաշինյանի կառավարման տարիներին էլ ավելի կամրապնդվեն երկկողմ հարաբերությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի —Sputnik.  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Ինչպես հայտնում է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը, Վլադիմիր Պուտինը Փաշինյանին հեռագիր է ուղարկել։

«Հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարի պաշտոնում Ձեր աշխատանքը կնպաստի երկկողմ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը, կբարելավի համագործակցությունը ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ կառույցների շրջանակում»,–նշել է Ռուսաստանի ղեկավարը։