Փաշինյանին ջերմ շնորհավորել է ցույցերի անփոխարինելի «վետերան» Վալերի Օսիպյանը

Երևանի փոխոստիկանապետն ամուր սեղմել է Փաշինյանի ձեռքն ու գրկել նրան` շնորհավորելով վարչապետ ընտրվելու կապակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հանրապետության հրապարակ մուտք գործելիս շնորհավորեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Օսիպյանը սպասում էր Փաշինյանին ոստիկանության կողմից շղթայված միջանցքում, որով մեկ ժամ առաջ ընտրված վարչապետը գնում էր Հանրապետության հրապարակում հավաքված իր համախոհների մոտ։

Ինչպես մարդիկ արձագանքեցին Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու լուրին. տեսանյութ

Նրանք միմյանց ձեռք սեղմեցին, որից հետո Փաշինյանը գրկեց Օսիպյանին, այնուհետև նրանք կրկին ամուր միմյանց ձեռք սեղմեցին։

Հիշեցնենք, որ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Հայաստանում տեղի ունեցող հանրահավաքների անփոխարինելի «մասնակիցն» է։

Փաշինյանի գլխավորած բողոքի շարժման վերջին ակցիաների ժամանակ Օսիպյանը ղեկավարում էր ոստիկանության գործողությունները և բանակցություններ վարում ընդդիմադիր առաջնորդի հետ։

Հիշեցնենք, որ այսօր` մայիսի 8–ին, ՀՀ ԱԺ–ն ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրեց։