Գեորգի Կուտոյանը նորընտիր վարչապետին զեկուցել է երկրի անվտանգության մասին

Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է բարձր պատասխանատվությամբ իրականացնել իր առջև դրված խնդիրները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին և ԱԱԾ տնօրենի տեղակալներին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։

Գեորգի Կուտոյանը վարչապետ Փաշինյանին զեկուցել է երկրում անվտանգության հետ կապված իրավիճակը և նշել, որ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է բարձր պատասխանատվությամբ իրականացնել իր առջև դրված խնդիրները: