ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր ստորագրված հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ։
«Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018 թվականի մայիսի 8-ի՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ ԱԺՈ-11-Ա որոշումը՝ Սահմանադրության 149-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»,–ասված է նախագահի հրամանագրում: