Շարմազանով. «Որպես ընդդիմություն ՀՀԿ–ն շարունակելու է ծառայել Հայաստանին և Արցախին»

Որպես ընդդիմություն Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շարունակելու է ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու Արցախի Հանրապետությանը։
Sputnik
Էդուարդ Շարմազանով

Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

«Մեր առանցքում լինելու է Հայաստանի և Արցախի անվտանգությունը, ավանդական արժեքների, քրիստոնեական արժեքների պահպանությունը։ Մենք ազգային-պահպանողական կուսակցություն ենք։ Բոլոր այն դրույթները, որոնք կբխեն մեր քաղաքականությունից և չեն սպառնա Հայաստանի և Արցախի անվտանգությանը, անկախ նրանից Փաշինյանն է դա անում, թե մեկ այլ մարդ, մենք կօժանդակենք»,–նշեց Շարմազանովը։

Նրա խոսքով` իրենք ինքնանպատակ դեմ, կամ ինքնանպատակ կողմ չեն լինելու, որովհետև կայացած ինքնաբավ ուժ են։