Օդերևութաբանները Հայաստանում անձրև ու կարկուտ են կանխատեսում. եղանակի տեսություն

Կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը մի քանի աստիճանով կնվազի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Մայիսի 8-ի ցերեկը, 9-12-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում անձրև կտեղա, որը կուղեկցվի ամպրոպով։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ արագության, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

«Օդի ջերմաստիճանը 8-9-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում մայիսի 8-ի ցերեկը, 9-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 23-25, գիշերային ժամերին` 11-13 աստիճան տաքություն։