ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 18:30-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վազգեն Սարգսյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բաժանարար գոտում եղած հաստաբուն ծառին:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մեքենայի հարվածից հաստաբուն ծառը երկու կես է եղել:
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:
Վարորդին ու վիրավորին առաջինը օգնության են հասել նախ քաղաքացիները` մինչև օգնության է հասել շտապօգնության հերթապահ խումբը: