ՌԱԴԻՈ

Պետրոսյան. «Ռուսական կողմի միջամտությունը կարող է հնարավորինս մեղմել իրավիճակը»

Արաբագետ Արմեն Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Սիրիայի տարածքում իսրայելական ուժերի ակտիվացման մասին։
Sputnik
Արմեն Պետրոսյան

Հատկապես վերջին երկու շաբաթվա ընթացքում Սիրիայի տարածքում ակտիվացման իսրայելական զինված ուժերի գործողությունները, որոնք ուղղված էին Իրանի դիրքերին, և վտանգն ավելի առարկայական դարձավ։

Եվ չնայած ամեն հարվածից հետո իրանական կողմից լսում ենք կոշտ պատասխաններ, կարելի է նշել, որ օղակը կարծես սեղմվում է։

«Ռուսական կողմի միջամտությունը, թերևս, կարող է հնարավորինս մեղմել իրավիճակը»,- նշեց Պետրոսյանը։

Առաջիկայում ակնկալվում է Նեյթանհաու-Պուտին հանդիպում, որը կարող է որոշակիորեն զսպել կողմերին և թույլ չտալ առճակատում։

Այդուհանդերձ, արաբագետը նշում է, որ Սիրիայի տարածքում ընթացող իրադարձությունները որևէ դրական միտումներ չեն կանխորոշում։