ՀՀԿ–ն 10+1 ձայն կտա Նիկոլ Փաշինյանին

ՀՀԿ խմբակցության ղեկավարը ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե քանի պատգամավոր կքվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ՀՀԿ–ն 10+1 ձայն կտա ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։

«Մեզ համար ամենակարևորը մեր երկի կայունություն է, ՀՀԿ–ն հավատարիմ մնալով իր խոստմանը` այս պահին կօժանդակի Նիկոլ Փաշինյանին` դառնալ ՀՀ վարչապետ։ ՀՀԿ–ն դեմ է, բայց միաժամանակ մեր խմբակցությունից 10+1 պատգամավոր կքվեարկի նրա օգտին։ Այդ 10 անձինք ևս կիսում են մեր դիրքորոշումը, բայց մենք հորդորել ենք նրանց «կողմ» քվեարկել, որպեսզի մենք մեր խոստումը պահենք»,– ասաց նա։

ԱԺ-ում շարունակվում է ՀՀ վարչապետի ընտրությանը նվիրված ԱԺ նիստը: Նիստին մասնակցում են 105 պատգամավորներից 100-ը: Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին պատգամավորները հարցեր չուղղեցին: Փաշինյանը հանդես եկավ ծրագրային ելույթով: