Սևանի տարածքում ցեմենտով բարձված ЗИЛ-ը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Օգնության են հասել փրկարարները, ոստիկաններն ու հասարակ քաղաքացիները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Այսօր՝ մայիսի 7-ին, ժամը 17:40-ի սահմաններում ЗИЛ մակնիշի 06 ԼՕ 225 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 61-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, ընթացքում գլխիվայր շրջվել է:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգու մարմնական վնասվածքներով տեղափոխել են Սևանի բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև ճանապարհային ոստիկանների և քաղաքացիների օգնությամբ ուղղել են ավտոմեքենան, որից հետո կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ, քանի որ շրջվելու հետևանքով ավտոմեքենայում բարձված ցեմենտը թափվել էր: