Սերժ Թանկյանի երևանյան ելույթը «կհսկեն» փրկարարները

ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարական մեքենաները հերթապահելու են Հանրապետության հրապարակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Այսօր՝ մայիսի 7-ին, մայրաքաղաք Երևանի Հանրապետության հրապարակում ելույթ է ունենալու աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը. հաշվի առնելով այս կապակցությամբ Հանրապետության հրապարակում սպասվող հավաքի ընթացքում մարդկանց զանգվածային կուտակումները՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է պահպանել զգուշություն: Զանգվածային հավաքների ընթացքում խորհուրդ է տրվում.

Սերժ Թանկյանը համերգ չի ունենա

  • մանկահասակ երեխաների թողնել տանը,
  • չվերցնել կտրող-ծակող կամ ապակյա իրեր, ձեռքի պայուսակ և չկապել փողկապ,
  • հետն ունենալ խմելու ջրի պաշար՝ ոչ ապակյա (պլաստիկ) շշով,
  • մասնակիցներից որևէ մեկի ինքնազգացողությունը վատանալու դեպքում հնարավորինս արագ ազատել հարակից տարածքը՝ ապահովելու համար թթվածնի ազատ հոսքն ու բժիշկների մուտքը՝ օգնություն ցուցաբերելու համար:

ԱԻՆ-ը խնդրում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, ցուցաբերել զգուշություն և հնարավորիս զերծ մնալ ցանկացած տիպի հրագործական միջոցների կիրառումից, քանի որ դա կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, հատկապես, եթե մարդկանց հագին կա սինթետիկ, դյուրավառ հագուստ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հանրապետության հրապարակում տեղադրվող բեմահարթակի մոտակայքում հերթապահելու է 3 հրշեջ-փրկարարական ավտոմեքենա: