ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Էթերի Տուտբերիձեն խախտել է լռությունը։ Նա «Առաջին ալիքին» տված հարցազրույցում պատմել է, երբ Եվրոպայի և աշխարհի կրկնակի չեմպիոնուհի, Փհենչհանի Օլիմպիական խաղերի արծաթե կրկնակի մեդալակիր Եվգենյա Մեդվեդևան հեռացել է իրենից։
Օլիմպիական չեմպիոններ` գեղասահորդուհիներ Յուլիա Լիպնիցկայայի և Ալինա Զագիտովայի մարզիչը պատմել է, որ Մեդվեդևան կապի դուրս չի գալիս ո՛չ լրագրողների, ո՛չ սեփական մարզչի հետ։
«Ես արդեն գրել եմ Ժենյային։ Ոչ հաղորդագրություններին, ոչ էլ հեռախոսազանգերին նա չի պատասխանում», – հայտնել է Տուտբերիձեն։
Հայտնի է դարձել նաև Եվգենյա Մեդվեդևայի ենթադրյալ նոր մարզչի անունը։ Նա կարող է լինել կանադացի Բրայան Օրսերը։ Հարավային Կորեայում նա մարզել է Օլիմպիադայի երկու չեմպիոնների` ոսկե մեդալակիր Յուզուրու Հանյուին և բրոնզե մեդալակիր Խավյեր Ֆերնանդեսին։ Ավելի վաղ Բրայն Օրսերը թերահավատորեն էր խոսել Տուտբերիձեի պատանի աշակերտուհի Ալեքսանդր Տրուսովայի մասին, ով երկու քառակի ցատկ էր կատարել։
Ինչպես գրում է Ռ–սպորտը, Տուտբերիձեն բավական զգացմունքային է արձագանքել ու նեղսրտել է աղջկա արարքից, ում նվիրել էր իր կյանքի ու կարիերայի այդքան տարիները։ Մեդվեդևայի համար նա ոչ միայն մարզիչ, այլ նաև մայր եղել։
«Օլիմպիական սառույցի վրայից դուրս գալիս, Ժենյան երեխայի պես իրեն պահեց և ասաց. «Մի՞թե չէիք կարող Ալինային մեկ տարի էլ պատանիների խմբում պահել»։ Ես ասացի. «Ժենյա, այդ ի՞նչ ես խոսում, բոլորը պետք է հավասար շանսեր ունենան»։ Պետք է պարզապես հավատ լինի մարզչի, սեփական ուժերի նկատմամբ, այլ ոչ թե ինչ-որ պայմաններ թելադրվեն», – ասել է Տուտբերիձեն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2018թ-ի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևան որոշել է լքել մարզիչ Էթերի Տուտբերիձեին։