Մառա Բաղդասարյանը դատի է տվել Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչությանը

Սկանդալային մրցարշավորդ Մառա Բաղդասարյանը մտադիր է բողոքարկել իրեն վարորդական իրավունքից ցմահ զրկելու որոշումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Մրցարշավորդ Մառա Բաղդասարյանը մտադիր է հասնել նրան, որ վարորդական իրավունքից իրեն ցմահ զրկելու դատական որոշումը չեղարկվի։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։

Առանց վարորդական իրավունքի մրցարշավորդը. արկածախնդիր Մառա Բաղդասարյանին կրկին տուգանել են

Սկանդալներով հայտնի հայուհին խնդրել է Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչությանը վերադարձնել վարորդական իրավունքը, որը նրանից խլել էին էպիլեպսիայի պատճառով։ Նա քննական աշխատանքներով զբաղվող մայրաքաղաքային Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչություններից մեկի դեմ հայց է ներկայացրել Մոսկվայի Դորոգոմիլովսկի շրջանային դատարան։ Փաստաբանները ընդգծել են, որ Բաղդասարյանը մտադիր է դատարանում ներկայացնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։

Հիշեցնենք, որ Մառա Բաղդասարյանը 2016 թվականի մայիսին հայտնի էր դարձել որպես Gelandewagen-ով սկանդալային մրցավազքի մասնակից։ Նրան ձերբակալել էին 2016 թվականի նոյեմբերին Մոսկվայի Լենինյան պողոտայում։ Mercedes-ով մրցավազքը, որը քրեական գործ հարուցելու պատճառ էր դարձել, «Լուկոյլ» ընկերության փոխնախագահի որդի Ռուսլան Շամսուարովն ու նրա ընկերներն իրականացրել էին 2016 թվականի մայիսին, ընդ որում` իրենց արկածները հեռարձակել էին համացանցում։ Որոշ տվյալների համաձայն` Մառա Բաղդասարյանը Շամսուարովի ընկերուհին է։

Մառա Բաղդասարյանը մի քանի տասնյակ ՃՏՊ-ների մասնակից է։ 2015 թվականին նա իր ընկերների հետ եղել է BMW-ի մեջ, որը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել մեծ Range Rover-ին։ Վթարից հետո 2 մարդ մահացել էր, իսկ Բաղդասարյանը կոմայի մեջ էր հայտնվել։

2017 թվականի մարտին Մոսկվայի Սավելովսկի դատարանը Բաղդասարյանին զրկել էր մեքենա վարելու իրավունքից, հուլիսին դատապարտել էր 600 ժամ ուղղիչ աշխատանքների։