Սահմանին տիրող իրավիճակը ներկայացնում է Արցախի պաշտպանության նախարարը

Լևոն Մնացականյանի խոսքով` իրադրությունը կարելի է գնահատել որպես հարաբերական կայուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Հակառակորդի կողմից դուրս բերված զինտեխնիկան գտնվում է խորքում՝ իրենց կենտրոնացման շրջաններում, որի շարժերին ԱՀ պաշտպանության բանակն ուշադիր հետևում է: Ինչպես հայտնում է «Արցախպրեսը», այս մասին ասել է Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

Զաքարյան. «Ես իմ աչքով եմ տեսել` սահմանին տեղաշարժեր կային, և դա բնական է»

«Այսօրվա շարժերն ուղղված են միայն առաջնային գծում հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների առօրյայի ապահովմանը և ոչ ավելին»,- նշել է Լ. Մնացականյանն՝ ընդգծելով, որ հայկական զինված ուժերը սահմանին զգոն ծառայություն են իրականացնում:

Նա խոսքով` իրադրությունը կարելի է գնահատել որպես հարաբերական կայուն։

Արցախի պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեսանյութեր էր հրապարակում՝ սահմանին հակառակորդի զինտեխնիկայի ինտենսիվ կուտակումների վերաբերյալ: