Ուգուրլյանը` «Պադովա» իտալական ակումբի նոր թալիսման

Տրիբունայում Ժոզեֆի հայտնվելուց անմիջապես հետո նրա թիմը հաղթական գոլը խփեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Ֆրանսիացի գործարար Ժոզեֆ Ուգուրլյանը կարող է «Պադովա» իտալական ակումբի նոր թալիսմանը դառնալ։ Ինչպես հայտնում է Padova Sport տեղի պարբերականը, հաճելի զուգադիպություն է տեղի ունեցել «Գուբիոյի» հետ խաղի ժամանակ։

Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս կգա և կխաղա նախկին թիմակիցների դեմ

Ուգուրլյանը տրիբունայում է հայտնվել խաղի 26-րդ րոպեին։ Նրա թիմն անմիջապես գոլ է խփել։ Գոլի հեղինակ է դարձել Ալեսանդրո Կապելլոն էր, գրում է պարբերականը։

Այդ գոլը, որը միակն էր խաղի ժամանակ, Պադովային հաղթանակ բերեց Իտալիայի առաջնության երրորդ լիգայի (Lega Pro) եզրափակիչ փուլում։ Թիմը վստահ առաջատարն էր իր տարածքային գոտում և անցավ «Բ» սերիա:

Նշենք, որ Ուգուրլյանը մի քանի ֆուտբոլային ակումբի ` ֆրանսիական «Լանսի» (խաղում է երկրորդ լիգայում), կոլումբիական Millionarios Cuadro Azul (խաղում է բարձրագույն լիգայում) բաժնետեր է։ «Պադովայի» բաժնետոմսերի 20%–ը նա ձեռք է բերել 2018 թվականի փետրվարին։