Իրանում ազատազրկման են դատապարտել 16 կնոջ

Սիրիայում այս կանայք հատուկ պատրաստում են անցել և մասնակցել մի շարք ահաբեկչական գործողությունների ի կատար ածմանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետությունում 16 կին է դատապարտվել ազատազրկման: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրանական լրատավամիջոցներին: Իրանի դատարանն այս կանանց մեղադրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (արգելված ՌԴ-ում և մի շարք այլ երկրներում) գործունեությանը մեջ ներգրավված լինելու համար:

Իսլամական «ներխուժումը» Հայաստան. ի՞նչ դավեր են նյութում «արյուն տեսածները»

«ԻՊ-ի անդամ կանայք տարբեր ժամկետներով ազատազրման են դատապարտվել», —ասել է Թեհրանի գլխավոր դատախազ Աբաս Ջաֆարի Դոլաթաբադին: Նա նաև հավելել է, որ դատապարտյալ կանանց պարտավորեցրել են վճարել ԻՊ-ից ստացված գումարները:

Իրանցի դատախազի խոսքով՝ այդ կանայք մեկնել են Սիրիա, որպեսզի միանան ահաբեկչական խմբավորմանը:

Այնտեղ նրանք հատուկ վերապատրաստում են անցել և մասնակցել մի շարք ահաբեկչական գործողությունների ի կատար ածմանը: Իրան վերադառնալուն պես նրանց ձերբակալել են: