Ֆրանսիացիները, գերմանացիները,իտալացիները Պուտինին աշխարհի ամենաուժեղ առաջնորդն են համարում

Ֆրանսիայում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում ավելի շատ կանայք են Ռուսաստանի նախագահին ամենաուժեղ առաջնորդ անվանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի բնակիչները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին աշխարհի ամենաուժեղ առաջնորդ են անվանել։ Հարցումն անցկացվել է Ifop ընկերությունը Sputnik.Կարծիք նախագծի շրջանակում Sputnik տեղեկատվական գործակալության և ռադիոյի համար։

Արևմուտքի ագրեսիվ գաղափարական փորձերը տանուլ տվեցին Պուտինի ռեկորդային 77 %-ի դիմաց

Հարցման առաջին հորիզոնականը զբաղեցրել է Վլադիմիր Պուտինը` գերմանացիների (34%), ֆրանսիացիների (34%) և իտալացիների (38%) ավելի քան մեկ երրորդը նրան են ներկա պահին համարում աշխարհի ուժեղագույն առաջնորդը։ Երկրորդը Դոնալդ Թրամփն է` ֆրանսիացիների 25%–ը, գերմանացիների 27%–ը և իտալացիների 29%–ը նրան ամենաուժեղ առաջնորդն են համարում։ Միայն ԱՄՆ–ում և Մեծ Բրիտանիայում է հաջողվել Ամերիկայի նախագահին առաջ անցնել Ռուսաստանի նախագահից. այդ երկրներում Թրամփին ամենաուժեղ առաջնորդ են համարում ամերիկացիների 43%–ը և բրիտանացիների 33%–ը, համապատասխանաբար` Պուտինի 23% և 26% դիմաց։ Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը` Ֆրանսիայի բնակչության 17%–ը, Գերմանիայի 19%–ը, Իտալիայի 13%–ը, Մեծ Բրիտանիայի 9%–ը և ԱՄՆ–ի 4%–ը նրան համար առաջինն են համարում համաշխարհային առաջնորդների շարքում։

Ո՞վ է այս պահին ամենաուժեղ առաջնորդը

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում ավելի շատ կանայք էին Ռուսաստանի նախագահին ամենաուժեղ առաջնորդ անվանում։

Հարցումն անցկացրել է IFop ընկերությունը մարտի 22-ից 27-ն ընկած ժամանակահատվածում։ Հարցմանը մասնակցել են 18 տարեկանից բարձր 5029 մարդ։ Ընտրանքն իրականացվել է ըստ հարցվածների սեռի, տարիքի և բնակության վայրի։ Տվյալների անճշտության առավելագույն մակարդակը կազմում է 3,1 տոկոս` 95 տոկոս վստահության հավանականությամբ:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման միջազգային նախագիծը մեկնարկել է 2015 թվականի հունվարին։ Գործընկերն են Populus, Ifop և Forsa հայտնի հետազոտական ընկերությունները: Նրանք Sputnik.Կարծիք նախագծի շրջանակում կանոնավոր կերպով հասարակական կարծիքի ուսումնասիրություններ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ-ի երկրներում առավել արդի սոցիալական և քաղաքական թեմաների վերաբերյալ։

Sputnik-ը լրատվական գործակալություն և ռադիո է ` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն: