Դպրոցն ավելորդ շքեղություն չի սիրում. ԿԳՆ–ն բացառում է պարտադիր դրամահավաքը

Կրթության և գիտության նախարարությունը հորդորում է զերծ մնալ պարտադիր դրամահավաքի դրսևորումներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և ժամանակավոր պաշտոնակատարներին, Երևանի քաղաքապետին և ԿԳՆ ենթակայության ավագ դպրոցների տնօրեններին՝ «Վերջին դաս» միջոցառման նպատակով հնարավոր դրամահավաքն արգելելու վերաբերյալ:

Բախշյան. «ԿԳՆ–ն մասնակցում է դպրոցների դրամահավաքներին»

ԿԳՆ շրջաբերականում, մասնավորապես, նշվում է. «Մայիսի 25-ին ավարտական դասարանների «Վերջին դաս» միջոցառումն անհրաժեշտ է կազմակերպել և անցկացնել դպրոցին, մանկավարժին և սովորողին վայել, օրվա խորհրդին համահունչ: Անհրաժեշտ է բացառել պարտադիր դրամահավաքի որևէ դրսևորում կամ անհարկի ծախսերի որևէ պարտադրանք:

Դպրոցը, ուսուցիչը և սովորողը պետք է զերծ մնան «Վերջին դասը» արատավորող և ավելորդ շքեղություններ առաջացնող որևէ երևույթից»: