Սերժն ու Նիկոլը հանդիպեցին օդանավակայանում. լուսանկարներ

Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ու System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն առաջին անգամ հանդիպեցին «Զվարթնոց» օդանավակայանում, ողջագուրվեցին ու պատասխանեցին լրագրողների հարցերին։

Серж Танкян прибыл в Ереван (7 мая 2018). Аэропорт "Звартноц"

«Ո՞րն էր Հայաստանում կատարվող իրադարձությունների պատճառը»,– հարցրին լրագրողները։ Թանկյանը պատասխանեց` ժամանակը եկել էր, որ ժողովուրդը ոտքի կանգնի։

«Երբ այդ ժամանակը գալիս է, ոչինչ չի կարող ժողովրդին կանգնեցնել»,- ասաց նա։

Թանկյանը պատմեց, որ իրենք առցանց հետևում էին երկրում կատարվող իրադարձություններին և չէին քնում։

«Ամբողջ սփյուռքը երկու շաբաթ ձեզ հետ էր»,- ասաց նա։

Թանկյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ կապված մեծ հույսեր ունեն։

«Մեր աչքը նրա վրա պիտի պահենք, որ մեր հույսերն իրականություն դարձնի»,- ասաց նա։

Серж Танкян прибыл в Ереван (7 мая 2018). Аэропорт "Звартнoц"

Երգիչը նշեց, որ դեռ լիովին չի կազդուրվել ու ավելացրեց` Հայաստանում թթի օղիով կբուժենք։

Նա ևս մեկ անգամ նշեց, որ այստեղ համերգ չի տալու։ Լրագրողները դիմեցին Փաշինյանին` վարչապետ ընտրվելուց հետո գուցե ձեր լծակներն օգտագործե՞ք, որ Թանկյանը համերգ տա Հայաստանում։

«Վարչական ճնշումների էջը փակված է»,- ժպիտով պատասխանեց Փաշինյանը։

Серж Танкян прибыл в Ереван (7 мая 2018). Аэропорт "Звартнoц"

Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի զանգվածային ցույցերը սկսվել էին ապրիլի 13-ին, մարդիկ փողոց էին դուրս եկել` պահանջելով նախկին նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ապրիլի 23-ին Սարգսյանը հրաժարական տվեց։ Մայիսի 1-ից հետո, երբ խորհրդարանը ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին չընտրեց նոր վարչապետ, Փաշինյանը կոչ արեց համընդհանուր գործադուլ և դասադուլ անել։ Մայիսի 2-ին ընդդիմության կողմնակիցները փակեցին հիմնական ու երկրորդական ավտոճանապարհները, որից հետո իշխող կուսակցությունը որոշում կայացրեց աջակցել ժողովրդի թեկնածուին։