ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Հայտնի ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Երևանում համերգ չի ունենա։
Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում։
Հիշեցնենք, որ Սերժ Թանկյանը Երևան է ժամանելու այսօր` մայիսի 7–ի երեկոյան։ Ավելի վաղ սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, որ նա համերգով հանդես կգա Հայաստանի մայրաքաղաքում։
«Հայաստան, մենք գալիս ենք։ Բայց համերգ չի լինելու։ Չգիտեմ` ով է այդ ապատեղեկատվության հեղինակը»,–գրել է նա։
Ավելի վաղ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Սերժ Թանկյանը հայաստանցիներին լավ տրամադրություն կպարգևի։
Սերժ Թանկյանն այս օրերի ընթացքում հայտարարել էր, որ միանում է Հայաստանում ընթացող բողոքի ակցիաններին, ինչպես դա արել էր ElectricYerevan–ի ժամանակ 2015թ.–ին։