Հայաստանի հարավում նոր ճանապարհ կկառուցվի. երթևեկությունը կարող է մասամբ վճարովի դառնալ

Նախագիծը կազմվել է դեռ կառուցվող «Հյուսիս-Հարավ» մայրուղու ծրագրով։ Կառուցվում ու վերանորոգվում են տասնյակ այլ կարևորագույն ճանապարհներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Միջազգային խորհրդատվական ընկերությունը նախագիծ է կազմել Հայաստանի հարավում նոր ճանապարհ կառուցելու համար։ Այս մասին գրված է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հաշվետվության մեջ։

Նախագիծը կազմվել է «Հյուսիս — Հարավ» միջպետական մայրուղու կառուցման ծրագրով:

Ծրագրի համաձայն՝ մայրուղու Սիսիան-Քաջարան հատվածում նախատեսվում է ոչ միայն վարկեր գրավել, այլև մասնավոր ներդրումներ անել (ու ճանապարհի մի մասը վճարովի դարձնել — խմբ.)։

Երևանը «հետևում է» Հայաստանից դեպի Ջավախք տանող մայրուղու վիճակին. նախարար

Այդ ծրագրով շարունակվելու է անցումների ու կամուրջների կառուցումն արդեն կառուցված հատվածներում (Երևան — Արտաշատ ու Երևան — Աշտարակ)։ Աշտարակ — Թալին հատվածում ճանապարհի 20,4 կմ-ը մեկ կողմանի է կառուցվել։ Թալին — Գյումրի հատվածում հողային աշխատանքներ են ընթանում։ Այդ աշխատանքներն իրականացվում են Ասիական զարգացման բանկի ու Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ։

2016 թվականի սեպտեմբերից վերանորոգվում է Վանաձորից Վրաստանի սահման տանող ճանապարհը` Ասիական զարգացման բանկի վարկով։ Մրցույթի շնորհիվ հնարավոր է եղել նախատեսված գումարից 25% խնայել։ Շինարակարան աշխատանքներն արդեն սկսվել են, այդ թվում` թունելներում, որոնք խորհրդային տարիներից չէին վերանորոգվել։

Բացի այդ, 2017 թվականին վերանորոգվել է 37,6 կմ միջազգային ճանապարհ, 4,9 կմ հանրապետական, 13,5 քաղաքային։ Յոթ կամուրջ է վերանորոգվել։

Երևան —Սևան մայրուղում 8 500 մետր մետաղյա արգելափակոցներ են դրվել։ Դրանք դրվել են նաև մի շարք այլ վտանգավոր հատվածներում՝ Սիսիանի, Սարավանի ու Ֆիոլետովոյի մոտ։ Անվտանգության աշխատանքները հետագայում էր կշարունակվեն։