ՌԱԴԻՈ

Բաղդասարյան. «Եթե ԱԺ մեծամասնությունը չլինի վարչապետի թիմից, պետությունը կոլապս կապրի»

Николай Багдасарян
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացրեց, թե Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելու դեպքում ինչպես կվարվի ներկա խորհրդարանի հետ:
Sputnik

Նիկոլայ Բաղդասարյան
Նիկոլայ Բաղդասարյան
Ըստ նրա՝ եթե Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ, ապա նա չի կարողանա աշխատել այն Ազգային ժողովում, որտեղ մեծամասնությունը հակառակորդ թիմի ներկայացուցիչներն են:

Այդ տրամաբանությունից ելնելով՝ Ազգային ժողովը պետք է արձակվի:

«Ազգային ժողովի արձակման սահմանադրական ճանապարհը հետևյալն է՝ վարչապետը ԱԺ-ին չի ներկայացնում կառավարության ծրագիրը, իսկ խմբակցությունների մեկ երրորդը չեն առաջադրում վարչապետի թեկնածուին, և խորհրդարանն արձակվում է»,- ասաց փաստաբանը:

Նրա տեղեկացմամբ՝ այդ գործընթացը կարգավորվում է Սահմանադրության 151-րդ հոդվածով:

Նիկոլայ Բաղդասարյանը վստահ է, եթե Ազգային ժողովի մեծամասնությունը չլինի վարչապետի թիմից, պետությունը կոլապսի կենթարկվի: