Անձրև, ամպրոպ, շրջաններում՝ քամու ուժգնացում. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կրկին կբարձրանա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Հանրապետության տարածքում մայիսի 7-ի օրվա երկրորդ կեսին, 8-11-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը:

Օդի ջերմաստիճանն 8-ին կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:

Երևան քաղաքում մայիսի 7-ի երեկոյան ժամերին, 8-11-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: