Ավելացած երթուղիներ, վերադարձած օդաչուներ. քաղավիացիան ներկայացնում է ձեռքբերումները

է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը ներկայացնում է վերջին 2 տարիների ձեռքբերումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Վերջին երկու տարվա ընթացքում հայկական շուկան է մուտք գործել 12 նոր ավիաընկերություն (Armenia Aircompany, Brussels Airways, Qatar Airways, Wataniya Airways, Germania Fluggesellschaft, Arkia Israeli Airlines, Cham Wings, Air Cairo, Turkmenistan Airlines, Red Wings, Nordwind Airlines, Pobeda), բացվել է 12 նոր երթուղի (Լիոն, Բրյուսել, Դոհա, Քուվեյթ, Բեռլին, Պրահա, Թել Ավիվ, Դամասկոս, Շարմ էլ Շեյխ, Աշխաբադ, Ֆրանկֆուրտ, Աստանա) և շուկա է հետ վերադարձել երկու ավիաընկերություն (Belavia, Czech Airlines):

«Ազիմուտ» ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի դեպի Երևան

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը` իր ամփոփ տեղեկագրում։

Ուսումնասիրության համաձայն` նոր երթուղիներն իրենց դրական ազդեցությունն են թողել Հայաստանի օդանավակայանների արտադրական ցուցանիշների վրա: Լավ ցուցանիշներ է գրանցել երկարատև դադարից հետո վերագործարկված Գյումրու «Շիրակ» օդանավակայանը:

Հայաստանի Հանրապետության օդային մայրուղիներով իրականացված տարանցիկ չվերթները քանակը ևս կտրուկ աճ է գրանցել:

Ավիաընկերությունների համար թույլտվությունների տրամադրման գործընթացի պարզեցման և վարչարարական բեռի նվազեցման նպատակով՝ կրճատվել է թույլտվությունների տրամադրման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը և ներդվել «մեկ պատուհանի» սկզբունքը:

«Արմենիա» ավիաընկերությունը հստակեցրել է Երևան–Մոսկվա չվերթի օրը

Գյումրու «Շիրակ» օդանավակայանի զարգացման և այդ օդանավակայան բյուջետային ավիաընկերությունների ներգրավման նպատակով՝ «Շիրակ» օդանավակայանում աերոնավիգացիոն սպասարկումն իրականցվում է 50% զեղչով, իսկ օդերևութաբանական սպասարկումն անվճար է։

Կատարած աշխատանքների արդյունքում արտասահմանյան ավիաընկերություններում աշխատող 21 օդաչու վերադարձել է Հայաստանի Հանրապետություն և սկսել աշխատել ՀՀ-ում գրանցված ավիաընկերություններում, ևս 50 աշխատատեղ է ստեղծվել բորտուղեկցորդների համար:

Քաղավիացիայի վարչությունը վերջին ձեռքբերումը համարում է Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ մեկնարկած մասնավոր օդաչուի պատրաստման դասընթացները։ Բացի այդ առաջին անգամ օդապարիկ է գրանցվել Հայաստանի Հանրապետության օդանավերի պետական ռեգիստրում, առաջին անգամ ուղղաթիռներով չվերթներ կիրականացվեն Հայաստանի երկնքում: