ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Ամերիկահայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանի ու ղազախստանցի Գենադի Գոլովկինի լայնորեն գովազդված` WBC ու WBA (Super) միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մարտը ձախողվեց։ Ու դրա մեղավորը Մարտիրոսյանն է, որը որևէ «ընկալելի պայքար» ցույց չտվեց։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է փրոումոթեր Վլադիմիր Խրյունովը։
Նախօրեին Գոլովկինը հաղթել էր Մարտիրոսյանին Կարսոնում (ԱՄՆ) կայացած12 ռաունդանոց մարտի երկրորդ ռաունդում ու պահպանել իր գոտիները։
«Գոլովկինն իր աշխատանքը հիանալի կատարեց, սակայն Մարտիրոսյանը գրեթե չէր փորձում որևէ ընկալելի բան անել։ Նա բացահայտորեն չօգնեց Գոլովկինին ցույց տալ այն ամենը, ինչը սովորաբար ցույց է տալիս Գենադին։ Մենք չհասցրին վայելել մարտը։ Կարծում եմ՝ մարտը ձախողվեց, և, ցավոք, Մարտիրոսյանի պատճառով», — ասել է Խրյունովը հեռախոսով։
Գոլովկինի ու Մարտիրոսյանի միջև մարտը կայացել է մայիսի 5-ին Լոս Անջելեսի StubHub Center մարզահամալիրում, որը կարող է մոտ ութ հազար հանդիսատես հյուրընկալել։