Այ քեզ հզոր աղջիկ. Վարդան լողափում ցուցադրել է կապույտի հիսուն երանգները

Pol-dance-ի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) հիացրել է իր երկրպագուներին՝ այս անգամ մարմնամարզիկի բարդ հնարքներ ցուցադրելով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Ռուսաստանաբնակ հայազգի պարուհի, Pol-dance-ի աստղ Վարդան Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում նա մարմնամարզուհու հնարքներ է ցուցադրում անմիջապես լողափին:

Իր տեսագրությունը երիտասարդ աղջիկը հետևյալ կերպ է մակագրել՝ կապույտի 50 երանգները՝ նկատի ունենալով ծովի մաքրամաքուր լաջվարդը կապույտ երկնքի հորիզոնում և, իհարկե, իր կապույտ հանդերձը: Իսկ կապույտի այդ համադրությունը կոտրում է միայն սպիտակ ավազը:

 

Բաժանորդները, բնականաբար, պարուհուն անմիջապես բազմաթիվ հաճոյախոսություններ են արել, և այս անգամ պարզունակ՝ վախ, ինչ գեղեցկուհի է, արտահայտությունների կողքին երկրպագուներն անդրադարձել են առաջին հայացքից այդ նրբակազմ գեղեցկուհու ֆիզիկական պատրաստվածությանը:

Օրինակ՝ gulnaziss կեղծանունով բաժանորդը զարմացել է նրա ուժով, իսկ ոմն pretty_julia-ն ապշել է, թե ինչպես է Վարդան մեկ ձեռքի վրա հնարքներ կատարում:

Նշենք, որ այդ ուժեղ գեղեցկուհին նաև երկու բարձրագույն կրթություն ունի՝ էստրադայի և զանգվածային տոնակատարությունների ռեժիսորի և ֆիզիկական դաստիարակության մենեջերի մասնագիտություններով: Ձողով պարերի տասնամյա կարիերայի ընթացքում Վարդան հասցրել է հեղինակավոր տիտղոսների արժանանալ՝ ելույթներ ունենալով աշխարհի տարբեր քաղաքներում բեմական Սև հրեշտակ կեղծանունով: