ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Այսօր ժամը 09:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 2-րդ փողոցի թիվ 21/1 տան բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Հատկապես վերջին տարիներին ամեն գարնանից սկսած հանրապետությունում օձերն աշխուժանում են և սողում դեպի մարդկանցով բնակեցված տարածքներ։ Ուստի հատկապես այդ սեզոնից սկսած խորհուրդ է տրվում զգոն և ուշադիր լինել` օձերի խայթոցներից խուսափելու համար։