ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Այսօր առավոտյան ժամը 07.30-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է Արմավիրի ԶԿ-ի ժամկետային զինծառայող, 1999թ. ծնված Լևոն Արսենի Թորոսյանի դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային գնդակային վիրավորումով:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: