Սաթենիկ Հովհաննիսյան
Ըստ նրա՝ Հայաստանի երկինքն առաջիկայում սպասարկելու են ոչ միայն օդանավերը, այլև ուղղաթիռները, որոնք լինելու են եվրոպական և ամերիկյան արտադրության:
«Հայաստանի քաղաքացիները, ինչպես նաև զբոսաշրջիկները հնարավորություն կունենան այդ ուղղաթիռներով չվերթներ իրականացնել Հայաստանի տարածքում: Ճանապարհային քարտեզը դեռևս մշակման փուլում է»:
ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղարը նաև տեղեկացրեց, որ նման սպասարկում իրակացնելու է «Արմենիան հելիքոփթերս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որն արդեն օդանավ շահագործողի վկայական ստանալու հայտ է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն:
Ընկերությունը նախատեսում է մոտ 10 մլն դոլարի ներդրումներ իրականացնել առաջիկա 3 տարիների ընթացքում և նոր աշխատատեղեր ստեղծել: