Գյումրու ռազմաբազայի զինծառայողները Հաղթանակի տոնի առիթով 100 հուշարձան են վերանորոգել

Մայիսի 9-ին Գյումրիում և Երևանում կանցկացվեն մայիսյան հաղթանակի տոնին նվիրված միջոցառումներ: Գյումրում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողները տոներին հիմնավորապես են պատրաստվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում ոուս զինվորականների ավելի քան 100 հուշաքար ու հուշարձան է վերականգնվել՝ Մեծ հաղթանակի 73-ամյա տարելիցի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Հարավային ռամական շրջանի մամուլի ծառայությունը:

Հաղթանակներին նվիրված շքերթ` Գյումրիում

Ըստ տեղեկատվության՝ Գյումրու և Երևանի զինվորական ստորաբաժանումներում զինծառայողները վերանորոգման աշխատանքներ են իրականացրել Ռազմական խաչ, Պատվո բլուր, տանկիստներին, զենիթային հրթիռակոծներին նվիրված և այլ զինվորական հուշահամալիրներում:

Ինչպես նաև զինվորական ավաններում և դրանց սահմաններից դուրս ներկման, ռազմական տեխնիկայի հուշարձանների վերականգնման աշխատանքներ են իրականացվել, իսկ դրանց տարածքները մաքրվել են:

Մայիսի 9-ին Գյումրիում և Երևանում հանդիսավոր արարողություններ տեղի կունենան: Կանցկացվեն տոնական ցույցեր, զինվորները և նրանց ընտանիքի անդամները ծաղկեպսակներ ու ծաղիկներ կխոնարհեն անմար կրակի և զինվորականների գերեզմանների մոտ: