Առանց պետհամարանիշի BMW-ն Ամիրյան փողոցում բախվել է Mercedes-ին. կա վիրավոր

Վթարի հետևանքով վիրավորվել է Mercedes-ի ուղևորներից մեկը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Երեկ՝ մայիսի 5-ին, ժամը 19:10-ի սահմաններում Ամիրյան փողոցում՝ թիվ 18 շենքի դիմաց, բախվել են 28-ամյա Նարեկ Մանուկյանի վարած BMW մակնիշի և 26-ամյա Վահագն Ավագյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով BMW-ն հայտնվել է հետիոտնի համար նախատեսված վայրում:

Այս մասին տեղեկացնում է shamshyan.com կայքը:

Ավտովթար Երևան-Գառնի ճանապարհին. բժիշկները պայքարում են 34–ամյա վարորդի կյանքի համար

Ըստ կայքի տեղեկության՝ BMW մակնիշի ավտոմեքենայի համարանիշերն այդ պահին հանած են եղել:

Վթարի հետևանքով վիրավորվել է Mercedes-ի ուղևորներից մեկը: Նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բշկական կենտրոն:

Հիշեցնենք, որ Երևանում զանգվածային անհնազանդության օրերին ոստիկանությունը նախազգուշացրել էր ավտոմեքենաներն առանց համարանիշերի չվարելու մասին՝ նշելով, որ դրանց վարորդները, օգտվելով պատժվելու անհնարինությունից, մեքենան վարում են երթևեկության կանոնների խախտմամբ և վթարային իրավիճակներ ստեղծում: