Նախկին ամուսինը մի քանի անգամ դանակահարել է երիտասարդ կնոջը

Տղամարդը ոստիկանության բաժանմունքում կատարվածի մասին բացատրություն է տվել և բաց է թողնվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Երեկ՝ մայիսի 5-ին, ժամը 21:20-ի սահմաններում Երևանի շտապօգնության հերթապահ խմբերից մեկը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխել Երևանի բնակչուհի 26-ամյա Լիլիթ Է.-ին:

Գավառում երիտասարդ տղաների են դանակահարել

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, Լիլիթը հիվանդանոց է տեղափոխվել Մյասնիկյան պողոտայից «մեջքի, թիկունքի, բազկի շրջանում կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ: Կնոջ կյանքին վտանգ չի սպառնում։

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ երիտասարդ աղջկան մարմնական վնասվածքներ է հասցրել Երևանի բնակիչ 25-ամյա Արթուր Դ.-ն, ով հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մարաշի բաժանմունք։

shamshyan.com-ի տվյալներով` Արթուրն ու Լիլիթը նախկին ամուսիններ են։

Տղամարդը ոստիկանության բաժանմունքում կատարվածի մասին բացատրություն է տվել և բաց է թողնվել: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: