Ավտոմեքենան բախվել է «Փարավոնին», վարորդը, ուղևորը հայտնվել են հիվանդանոցում

Նոր Արեշ թաղամասի բնակիչ 36-ամյա Գեղամ Պողոսյանը, Դավիթաշեն թաղամասի բնակիչ 37-ամյա Էմին Վարդումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:
Sputnik

ԵՐԵՎԱն, 6 մայիսի — Sputnik. Ասօր՝ մայիսի 6-ին, ժամը 00:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 11-րդ հատվածում BMW մակնիշի ավտոմեքենան բախել է «Փարավոն» ռեստորանային համալիրի կենտրոնական մուտքի պատին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ 36-ամյա Գեղամ Պողոսյանը, Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ 37-ամյա Էմին Վարդումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանությունն ունի օպերատիվ տեղեկություններ, որ բացի վիրավորներից ևս մեկ հոգի է եղել ավտոմեքենայում: