Հայ մարզիկները ձեռնունայն կվերադառնան Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունից

Հայաստանի վերջին հույսը կապված էր բրոնզե մեդալի հետ, բայց այն բաժին ընկավ մրցակցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Ազատ ոճի ըմբիշները Եվրոպայի առաջնությունից հայրենիք կվերադառնան առանց մեդալների։

Հույսը բրոնզն է. հայ ըմբիշները պարտվեցին

Վերջին ըմբիշը, որը հավակնում էր բրոնզե մեդալի, որոշիչ մենամարտում պարտվեց։ Գերթեթև քաշային կարգում Միհրան Ջաբուրյանը սփոփիչ մենամարտում մրցագորգ դուրս եկավ բելառուս Վլադիսլավ Անդրեևի հետ և պարտվեց 1։8 հաշվով` նրան զիջել բրոնզե մեդալը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի մյուս անդամները պարտվել են մրցակիցներին առաջին կամ երկրորդ մենամարտերում։ Ոչ ոք չի հասել կիսաեզրափակիչ։