Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը կարող է տեղափոխվել Հայաստանի հավաքական

Աշխարհի կրկնակի չեմպիոնը և օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիրը կարծես թե պատրաստվում է մեկնել Կանադա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. 2018թ-ի Փհենչհանի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը կարող է փոխել սպորտային քաղաքացիությունը և ընդունել հայկականը, հաղորդում է vesti.ru–ն։

Ինչու՞ է Մեդվեդևա-Բաբասյանը հեռացել մարզչից. երկու հաղթող նույն մարզչի մոտ չեն լինում

Հիշեցնենք` նախօրեին հայտնի է դարձել, որ 2018թ-ի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևան որոշել է լքել մարզիչ Էթերի Տուտբերիձեին։

«Առայժմ հայտնի չէ, թե ով կլինի Մեդվեդևայի մարզիչը, հավանական թեկնածուներից մեկը կանադացի Բրայան Օրսերն է։ Մեդվեդևան այդ նորությունն առայժմ չի մեկնաբանել», — նշված է հաղորդագրությունում։

Օրսերն աշխատել է ժամանակակից գեղասահքի լեգենդներ՝ կրկնակի օլիմպիական չեմպիոն Յուձուրու Հանյուի և աշխարհի կրկնակի չեմպիոն Խավյեր Ֆերնանդեսի հետ։

Ինչպես ռուսական ԶԼՄ-ներին հաղորդել է աղբյուրը, Ռուսաստանում կանանց մենասահքում բարձր մրցակցության պատճառով Մեդվեդևան կարող է սկսել ելույթ ունենալ Հայաստանի հավաքականում (Ժենյայի հայրը հայ է՝ Արման Բաբասյան)։

Այդ դեպքում Մեդվեդևան ընկնում է կարանտինի ժամկետի տակ՝ վերջին ելույթից սկսած երկու տարի։