Արկակ Զաքարյան
© Sputnik
Արշակ Զաքարյանը վստահեցնում է` մեր ԶՈւ-ն պատրաստ է ցանկացած իրավիճակի, իսկ ինչ վերաբերում է հակառակորդի զինուժի տեղաշարժերին և կուտակումներին, ապա մենք պետք է անհանգստացած լինեինք, եթե նման ներքաղաքական իրավիճակում հակառակորդը ոչինչ չաներ։
«Բնական է, որ հակառակորդը, իմանալով` ինչ է կատարվում Հայաստանում, պետք է իր զորքը բերեր ավելի պատրաստ վիճակի։ Տեղաշարժեր կային, ես իմ աչքով տեսել եմ, և դա բնական էր»,- նշեց նա։
Նրա խոսքով` եթե Իլհամ Ալիևին որոշեին հեռացնել պաշտոնից, մենք էլ չիմանայինք` ով է գալու, ինչպես է վարվելու, բնական կլիներ ենթադրել «իսկ եթե» տարբերակը։
Զաքարյանի խոսքով` կարևոր է, որ պաշտպանության բանակը չխառնվեց այդ պրոցեսներին և շարունակեց կատարել իր աշխատանքը։