ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը մայիսի 5-ին երկրաշարժ է գրանցել Հայաստանում։
«Տեղական ժամանակով 06:55-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.240 և արևելյան երկայնության 44.500 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Երևան քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.0 մագնիտուդով երկրաշարժ»,- նշված է Արտարկարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության մեջ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ։
Երկրաշարժը զգացվել է Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ: