Նիկոլ Փաշինյանը խոսել է «արգենտինական հույսի» մասին

«Իմ քայլը» շարժման առաջնորդը հանդիպել է Արգենտինայի դեսպանի հետ և մանրամասները հայտնել Ֆեյսբուքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ և ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հետ։

«Իմ բարեկամական ուղերձը հղեցի Արգենտինայի ժողովրդին և կառավարությանը և հույս հայտնեցի, որ մեր երկրում տեղի ունեցող փոփոխությունները նոր արգենտինական ներդրումներ կբերեն Հայաստան, մանավանդ որ այս պահին էլ մեր երկրում արգենտինական ներդրումները բարեհաջող զարգանում են և, անշուշտ, կշարունակեն զարգանալ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը։

Նշենք, որ նա վերջին օրերին հանդիպումներ է անցկացնում տարբեր երկրների դեսպանների հետ։ Երեկ` ապրիլի 4-ին, Փաշինյանը հանդիպել էր Իրանի դեսպանի, ինչպես նաև ՄԱԿ–ի ներկայացուցչի հետ։

Փաշինյանը հանդիպել է Հայաստանում աշխատող դեսպաններին