ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Փոքր ու միջին բիզնեսը կկարողանա առաջարկություններ ուղղել նոր կառավարությանը: «ՓՄՁ համագործակցության ասոցիացիան» բարձր է գնահատում պետություն-մասնավոր համագործակցության մշակույթը, որը ձևավորվում է Հայաստանում՝ անկախ քաղաքական զարգացումներից:
ՓՄՁ-ները կարող են իրենց հարցերն ու առաջարկություններն ուղարկել problems@sme.am հասցեին:
«Այստեղ կարող եք ուղարկել Ձեզ հուզող խնդիրները, որոնք կարծում եք, որ խոչընդոտում են մեր երկրում ՓՄՁ-ների զարգացմանը», — ասված է հայտարարության մեջ:
Բարձրացված հարցերը Ասոցիացիան կվերլուծի գործընկեր հասարակական կարույցների և ՎԶԵԲ Գործարարության աջակցման գրասենյակի փորձագիտական խմբերի հետ միասին: Սեղմ ժամկետներում դրանց շուրջ կկազմակերպվեն քննարկումներ ու լսումներ, որից հետո էլ կձևավորվեն առաջարկներ:
Այդ առաջարկները կներկայացվեն ՀՀ պետական մարմիններին՝ որպես միասնական փաթեթ: