Ինքնասպանության փորձ. Վանաձորի բնակիչներից մեկը նետվել է 2-րդ հարկից

Փրկարարները նախապես ահազանգ են ստացել, բայց մինչ նրանց հասնելը վանաձորցին նետվել է պատուհանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Մայիսի 5-ին, ժամը 16:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու շենքերից մեկի բնակիչը փորձում է ինքնասպանություն գործել, փակվել է բնակարանում (ձեռքին ապակի կա). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Երևանում HSBC բանկի վրա հարձակման նոր մանրամասները. որքա՞ն գումար է հափշտակել ոստիկանը

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Լ. Ռ.-ն (ծնված 1952 թ.) ցած է նետվել 2-րդ հարկի բնակարանի պատուհանից:

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: