ՀՀԿ-ում ցուցակ են կազմելու` ով է կողմ քվեարկելու Փաշինյանին

«Ժամանակ» թերթը պարզել է, որ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ 53-ի փոխարեն 54 քվե կստանա ՀՀԿ–ից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. «Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ում ուզում են կազմել այն ՀՀԿ-ականների ցուցակը, որոնք մայիսի 8-ին պետք է քվեարկեն վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին:

«Հաշվարկն արվում է այնպես, որ Փաշինյանը ստանա 54 ձայն, անհրաժեշտ 53-ի փոխարեն»,- նշված է հոդվածում:

Ըստ թերթի` սա արվում է ցույց տալու համար, որ ՀՀԿ-ն շարունակում է մնալ միասնական, և նույնիսկ կողմ քվեարկողները դա անում են կուսակցության որոշմամբ: