Հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ

Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 25-27, գիշերային ժամերին` 14-16 աստիճան տաքություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Մայիսի 5-9-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Այս մասին հայտնում է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Ըստ կենտրոնի հաղորդած տեղեկության՝ այսօր օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Մայրաքաղաքում այսօր կեսօրից հետո ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 25-27, գիշերային ժամերին` 14-16 աստիճան տաքություն։