Սարգսյանն ու Նազարբաևը քննարկել են Հայաստանի թեման

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ղազախստանցի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ և քննարկել Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Նուրսուլթան Նազարբաևը համոզմունք է հայտնել, որ բարեկամական հայ ժողովուրդը կգտնի ստեղծված ճգնաժամից դուրս գալու ճիշտ ուղին՝ իրավական դաշտում կառուցողական երկխոսության միջոցով», — նշված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Հայաստանում սպասվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը։ Ընդդիմությունն առաջադրել է ընդհանուր թեկնածուի՝ «Ելք» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին։ Իշխող ՀՀԿ-ն խոստացել է աջակցել նրան։